ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ կոչ անելով միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկնարկած արշավին:
«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունն արդեն իսկ ծրագրեր է իրականացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վնասված շինությունների և ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։
«Հայաստան համահայկական հիմնադրամն իր հերթին արշավ է սկսել մարզի սահմանապահ համայքների հզորացման նպատակով՝ ակնկալելով այս հղմամբ մեր մասնակցությունը»: