Հուլիսի 23-ին մի տղամարդ ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ, օգտվելով մեքենայի հետևի դուռը բաց լինելու հանգամանքից, փախցրել են Գյումրու Բուլվարային թաղամասի 7-րդ փողոցի շենքերից մեկի դիմաց կայանված իր «Ֆոլքսվագեն Գոլֆ 3» մեքենան։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մեքենան Երևանյան խճուղու գազալցակայանի տարածքում է։ Ոստիկանության Մուշի բաժնի և ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները նշված գազալցակայանում հայտնաբերել են մեքենան։
Կասկածյալները նկատելով ոստիկանության ծառայողներին՝ դիմադրություն են ցույց տվել ու դիմել փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու բերման են ենթարկել Գյումրիի՝ նախկինում դատապարտված` 29 և 20-ամյա բնակիչներին։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: