Գիշերը Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 50 ադրբեջանցի (հիմնականում Ադրբեջանի քաղաքացիներ), որոնք հարձակվել են հայերի վրա, հայտնում են Ռուսաստանի հայերի միության (САР) մամուլի ծառայությունից:
«Թվում է, թե Իլհամ Ալիևը և Բյուլբուլօղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գիշերը Բաքվից վերահսկվող ավազակները սկսել են հարձակվել հայերի վրա: (Ծեծի է ենթարկվել նաև մեկ ադրբեջանցի, նրան շփոթել են հայի հետ):
Ձերբակալված ադրբեջանցիները մեղադրվում են խուլիգանության և ազգամկջյան ատելություն հրահրելու համար:
Հարգելի հայրենակիցներ: Ռուսաստանի հայերի միությունը կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ և կհետևի հետաքննության ընթացքին: Մենք պահանջում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն հրահրողները, այլև այս հանցագործությունները «ոգեշնչողները»,- ասվում է հաղորդագրության մեջ: