Մոսկվայի բնակիչը, ամենայն հավանականությամբ, ազգությամբ ռուս տղամարդը, ադրբեջանցուն հանդուրժողականության դաս է տվել նրա այլատյացության հնարքի համար:
Համացանցում հայտնված տեսահոլովակից երևում է, թե ինչպես է տղամարդը «հարձակվում» ադրբեջանցի վաճառականի վրա, որն իր վաճառասեղանի վրա տեղադրել է «հայերին չեմ վաճառում» գրությամբ ցուցանակ:
Ռուս երիտասարդը ադրբեջանցուց պահանջել է հեռացնել այլատյաց գրությունը և համառության հանդիպելով՝ ուժի է դիմել: Սա զարմանալի չէ, քանի որ բազմազգ Ռուսաստանում ազգամիջյան հակամարտությունները հղի են լուրջ հետևանքներով: Երկիրը հաջողությամբ վերջ է տվել այնտեղ գոյություն ունեցող հակամարտություններին, բայց այսօր ադրբեջանցիները փորձում են Ռուսաստանին ներքաշել նոր հակասության մեջ: