ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն հատկացնելու վերաբերյալ բանաձևը՝ այդ մասին տեղեկացնում է Կոնգրեսի պաշտոնական էջը։
Բանաձևին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: 1.4 մլն դոլար օգնությունը հատկացվելու է HALO Trust ընկերության ականազերծման աշխատանքները շարունակելու համար։
Օրեր առաջ Կոնգրեսի Ադրբեջանի հարցով խորհրդի համանախագահ Սթիվ Քոենի ներկայացրած փոփոխությունը, որն աջակցում էր Արցախում հումանիտար ականազերծման ֆինանսավորման դադարեցմանը, օրակարգում չի ներառվել: Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուելյարի առաջարկած նման թշնամական փոփոխությունը հետ էր կանչվել: Հանձնաժողովը քննարկումից հանել է նաև Հայաստանին օգնությունը 20 մլն դոլարով մեծացնելուն աջակցող փոփոխությունը:
Հիշեցնենք, որ մոտ երեք ամիս առաջ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 մլն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակությային փոխանակման ծրագրի:
ԱՄՆ-ը Արցախում հումանիտար ծրագրերը ֆինանսավորում է 1998 թվականից: Արցախին ցուցաբերվող օգնությունը երկար ժամանակ հարձակման էր ենթարկվում Ադրբեջանի ռեժիմի կողմից: ANCA-ի առցանց պորտալների միջոցով հազարավոր փաստաբաններ կապ են հաստատել Կոնգրեսի հետ՝ Արցախի ականազերծման հարցում ԱՄՆ օգնության շարունակման աջակցությամբ: