Infoteka24 պորտալը հաղորդել է, որ երեկ երեկոյան Մոսկվայում քաոս է տիրել. տեղի ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա:
Հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցի խուլիգանները, իրենց լեզվով խոսելով, ծեծի ենթարկել այն հայերին, որոնք մենակ են եղել իրենց դեմ:
Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանն էլ ֆեյսբուքյան էջում նշել է, որ ադրբեջանցիները դանակով հարվածել են իր ընկերոջը:
ՕՄՕՆ-ն ու Ազգային գվարդիան շրջապատել են Մոսկվայի Մերիինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո թաղամասերը և ձերբակալել ադրբեջանցի «գիշերային հերոսներին»:
Տեսանյութերը՝ այստեղ: