Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ՝ տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը քաջ առողջություն և հաջողություններ է մաղթել նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ նշելով, որ Հայաստանի և Ուզբեկստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:
«Հայ-ուզբեկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Մենք պատրաստ ենք փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքներին՝ համագործակցությունը համալրելով նորարարության ու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և մի շարք ոլորտների համատեղ ծրագրերով»,- մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: