Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով տեսչական մարմինները 2020-ի հուլիսի 22-ի դրությամբ կայացրել են 4713 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
2020-ի հուլիսի 22-ի դրությամբ իրականացվել է 56068 ստուգում, որից միայն 1231-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։