Գործադիրն այսօրվա նիստում որոշեց «Նոբբի» ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարել՝ ներդրումային ծրագիր իրականացնելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է Երևանի Արզումանյան փողոցի 8 Ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնել «Նոբբի» ընկերությանը պատկանող Արզումանյան 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:
Նախարարը հայտնեց, որ վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը լուծելուց հետո ընկերությունը սեփական միջոցներով կապամոնտաժի վթարային շենքը, ապա 350 քմ տարածքը կբարեկարգի, կկանաչապատի, կհիմնի պուրակ և կնվիրի Երևանին:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ այս նախագծով մեկնարկում է մի պրոցես, որից լուրջ հետևություններ կարվեն, կհայտնվեն նոր ներդրումներ, և վթարային շենքերի հարցը կլուծվի: