Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից մեկը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցն է: Նիստի օրակարգից տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարությունը կառաջադրի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:
Կրթություն
2015 թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ուսումնական այց Մանհայմի, Հայդելբերգի և Համբուրգի համալսարաններ, Գերմանիա
2015 թ. օգոստոսի 22-26-ը ուսումնական այց Մաստրիխտի համալսարան, Հոլանդիա
2001 թ. ապրիլ և օգոստոս ամիսներին մասնակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Միջազգային հանցագործությունների քննությանն օժանդակելու ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննիչների վերապատրաստման դասընթացներին
2001 թ. սեպտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը հաճախել և ավարտել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և Հռոմեական իրավունքի և իրավական համակարգերի ուսումնասիրման Իտալիայի CRN կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման դասընթացները
1999 – 2001 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1994 – 1999 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1999 - 2002 թթ. ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ
2002 - 2006 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ
2006 - 2013 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
2003 - 2008 թթ. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի իրավախորհրդատու
2006 թ. նոյեմբերի 11-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր
2008 - 2008 թթ. «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավախորհրդատու
2008 թ. «ԱյԷՖիԷս» հայաստանյան մասնաճյուղի հակակոռուպցիոն ծրագրի փորձագետ
2008 - 2009 թթ. ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ
2009 թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ
2010 - 2011 թթ. Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտր
2010 - 2011 թթ. «ԱյԻՋի-սԵՐՎԻՍ» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ
2012 թ. դեկտեմբերի 17-18-ը որպես փորձագետ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպած «Ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչները. պահպանումը (հիմնախնդիրները և հեռանկարները)» թեմայով միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն
2014 թ. Արդարադատության ակադեմիայի դասախոս
2014 - 2015 թթ. Եվրոպայի խորհրդի փորձագետ
2014 թ.-ից ՀՀ արդարադատության նախարարի կողմից կազմված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ
2014 թ. հոկտեմբերի 8-10-ը մասնակցել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր հարաբերությունների ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն ուղղված կլոր սեղան-քննարկմանը, Բեռլին, Գերմանիա
2016 թ. սեպտեմբերի 19-20-ը «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Իրավաբանական կրթության և դասավանդման մեթոդները» սեմինար-քննարկման աշխատանքներին, Երևան, Հայաստան
2016 թ. սեպտեմբերի 21-23-ը մասնակցել է «Իրավաբանական ակադեմիական կրթության համատեղումը պրակտիկ գործունեության հետ» տարածաշրջանային կլոր սեղանի աշխատանքներին, Թբիլիսի, Վրաստան
2017 թ. մայիսի 15-16-ը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմակերպած «Արդյունավետ ընտրական մարմինները և ժողովրդավարական ընտրությունները» թեմայով ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմինների եվրոպական 14-րդ միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն
2012 թ. մայիսից ԱՊՀ ՄԽՎ ժողովրադավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն
2013 թ. հունիսից ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ
2015 թ. մայիսից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ
2015 թ. հուլիսից հաշտարարության որակավորման հանձնաժողովի անդամ
Պարգևներ/կոչումներ
2013 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով
2017 թ. պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակի» մեդալով
Ծառայությունը զինված ուժերում
Զինապարտ, առաջին դասի խորհրդական