Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ից:
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն է մաղթել Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը:
Ավարտական փաստաթղթերի հետ շրջանավարտներին հանձնվել են սպայական դաշույններ: