Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսօր՝ հուլիսի 23-ին‚ ժամը 19.00-ին‚ հրավիրում է միանալու առցանց ցուցադրությանը և վայելելու ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցչի՝ Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի յոթ դարպասները» թիվ 7 սիմֆոնիան։ Համերգը ղեկավարում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ տեղեկացնում են նվագախմբի մամուլի բաժնից։
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։
Ցուցադրությանը կարելի է հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում‚ ինչպես նաև «DAS A» հավելվածի միջոցով։
Android: http://bit.ly/2v5Jo3r
iOS: https://apple.co/2TDjyNX