Չինաստանը Մարսի ուսումնասիրության առաջին առաքելությունն է սկսել՝ հայտնում է չինական մամուլը: 5 տոննայանոց հրթիռի արձակումն իրականացվել է Հայնան կղզու տիեզերակայանից։ Մոտ երկու ամիս կայանը մանրամասն կնկարահանի Կարմիր մոլորակի մակերեսը՝ ամենահարմար վայրէջքի վայրն ընտրելու համար: Եթե չինական մարսագնացին հաջողվի ոչ միայն վայրէջք կատարել, այլև աշխատանքներ սկսել Մարսի վրա, Չինաստանը կդառնա ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը, որը նման հաջողության է հասել: