ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ այսուհետ հայաստանյան արտահանողները կետեղեկացվեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական մթերքի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Ներկայացվում է թարմացված տեղեկատվությունը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл. 2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման БММ կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի հետևյալ կետերում՝
Бухта (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099)
Шелковый путь (32-й км МКАД)
ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․ Центральная, вл․ 40):
Միաժամանակ տեղեկացնում ենք ձեզ, որ հայ արտահանողները և անհատ ձեռներեցները, որոնք բախվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և, մասնավորապես, Մոսկվայի տարածքում, Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման խնդրին, կարող են անվճար իրավաբանական օգնություն ստանալ հետևյալ կազմակերպություններից՝
Իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա АРМРОСС՝ +7 (929) 939 78 00.
ОМЕГА Групп՝ +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27.
Հայ փաստաբանների ասոցիացիայի Մոսկվայի մասնաճյուղ САР՝ +7 (966) 153-00-00:
Նշյալ հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ թեժ գծի հեռախոսահամարը՝
+ 7 (966) 118-89-84»,- գրել է նա։