Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները՝ մահացության սրացումը կանխելու համար, վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով: Այս պահին Avigan-ը (Ֆավիպիրավիր) այդ օրինակներից մեկն է, որը ակտիվ հետաքրքրություն է առաջացրել՝ տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից։
Հայաստանի խնդրանքով՝ Ճապոնիան Avigan (Ֆավիպիրավիր) դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը կօգտագործվի մոտ 100 հիվանդի համար:
Ակնկալվում է, որ դեղամիջոցը հայ բժշկական մասնագետների կողմից առավել արդյունավետ կօգտագործվի և կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը` նպաստելով ավելի շատ հիվանդների ապաքինմանը՝ նշված է դեսպանատան հաղորդագրությունում։