ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանը նվիրված նիստ:
«Նիստի ընթացքում պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ եկանք պայմանավորվածության, որ պետք է խնդրի կարգավորման նպատակով ներկայացվեն տեխնիկական լուծումներ և այդ լուծումների ֆինանսական գնահատականները:
Միաժամանակ ընդգծեցի գործընթացը հնարավորինս ներառական դարձնելու կարևորությունը՝ գիտական, կառավարչական, բնապահպանական, միջազգային փորձագիտական և այլ հանրույթների ներգրավման ճանապարհով:
Գործընթացը իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել անվտանգային, առողջապահական, բնապահպանական, կայուն զարգացման սկզբունքների համադրման հրամայականով»,- տեղեկացրել է Աղաջանյանը: