Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմի սադրանքները՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների սադրանքները Ադրբեջանի հյուպատոսության դիմաց:
Հաշվի առնելով իրադարձությունների հաջորդականությունը՝ ակնհայտ է, որ հայ համայնքի խաղաղ բողոքի ցույցը խափանելը նախապես պլանավորված էր և կազմակերպված բնույթ ունեցավ:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անընդունելի է համարում խաղաղ ցուցարարների դեմ բռնությունները»,- նշված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած ցույցի ժամանակ յոթ ադրբեջանցի է վիրավորվել: Տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն: