ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լինել առաջին մարդը, ով կընդունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը` այն պատրաստ լինելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը` հղում անելով Fox News-ին:
«Գիտեք, եթե ես լինեմ առաջին մարդը, բոլորը կասեն, որ նա եսասեր էր և առաջինը ցանկացավ ընդունել պատվաստանյութը: Մյուսները կասեն, որ դա «խիզախ արարք» է: Եթե նման բան կառաջարկեն ինձ, եթե կհամարեն, որ դա ճիշտ է, ես կլինեմ առաջին կամ վերջին մարդն այդ առումով»,- ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգների առաջնորդն ավելի վաղ հավելել էր, որ, հնարավոր է, պատվաստանյութն ստեղծվի մինչև տարեվերջ: Նա նշել էր, որ դա շատ կարևոր է և կօգնի կորոնավիրուսով վարակվածներին: