COVID-19 համավարակով պայմանավորված երկարատև սահմանափակումներից հետո հայաստանյան բիզնեսը վերաբացվում է, և ստեղծված նոր գործարար միջավայրում ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են կանխատեսվող ավելի ցածր հասույթներով և վերափոխված աշխատատեղերով պայմաններում։ Այնուամենայնիվ, ընկերությունները դեռևս բախվում են թերահավատ աշխատակիցների խնդրին, որոնք շարունակում են անհանգստանալ անվտանգ կերպով աշխատանքի վերադառնալուց:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի կատարած՝ COVID-19-ի վերաբերյալ համատեղ հետազոտության համաձայն՝ բոլոր ֆինանսական տնօրենների և ղեկավարների 80%-ը կանխատեսում է հասույթի և շահույթի նվազում։ Նույնիսկ ավելի լավատեսական աշխարհայացք ունեցող երկրներում ֆինանսական տնօրենները և ղեկավարները կարծում են, որ COVID-19-ի տնտեսական ազդեցությունը կնվազեցնի հասույթն ու շահույթը` Շվեյցարիայում (80%), Դանիայում (73%), Գերմանիայում (66%), Հայաստանում (60%)՝ նշելով, որ բոլորն կանխատեսում են նվազում:
«Բիզնեսի վրա COVID-19-ի ազդեցության վերաբերյալ հետազոտությունը պատրաստվել է միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար և բացառապես COVID-19-ի բռնկման վերաբերյալ Հայաստանի ֆինանսական առաջատարների տրամադրվածությանը և առաջնահերթություններին հետևելու նպատակով` նախարարության հետ համաձայնեցված պայմաններով»,- նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ծախսերը նվազեցնելու հրատապությունը դեռևս արդի է: Բոլոր տարածաշրջանների այն ֆինանսական տնօրենները և ղեկավարները, որոնք ասում են, որ նախատեսում են ծախսերի նվազեցման միջոցներ, կապիտալ ներդրումները շատ մեծ հավանականությամբ կհետաձգեն կամ կչեղարկեն․ ֆինանսական տնօրենների և ղեկավարների այս կարծիքը՝ Մեքսիկայում 97% և Հայաստանում՝ 75%։ Միջին Արևելքի ֆինանսական տնօրենները և ղեկավարները նշում են, որ առավել հավանական են համարում աշխատանքից ազատելը՝ աշխատուժի ներդրումների հետաձգման կամ վերացման հետ համատեղ (70%)։ Հայաստանում այս թիվը կազմում է 38%։ Բոլոր ոլորտներում կապիտալ ծախսերի հետաձգումը կամ չեղարկումը նույնպես հանդիսանում է լավագույն տարբերակ՝ 93%-ով ղեկավարվելով արդյունաբերական և ավտոմոբիլային արտադրության ֆինանսական տնօրեններով և ղեկավարներով։
Այլ դրական կողմ է համարվում բիզնեսի վստահությունը՝ իր աշխատողներին պաշտպանելու հարցում: Փաստացի հարցման մասնակիցների գրեթե երկու երրորդը (64%) «շատ վստահ են», որ իրենց ընկերությունը կարող է ստեղծել աշխատողների համար անվտանգ աշխատատեղ և, վերափոխելով աշխատատեղը, ապահովել ֆիզիկական հեռավորություն (55%): Հայաստանում այս ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 70% և 20%։
«Հաշվի առնելով գլոբալ համաճարակի աննախադեպ բնույթը՝ պարզ է, որ աշխատողները շատ անհանգստացած են իրենց առողջության և անվտանգության համար, քանի որ նրանց խնդրում են վերադառնալ իրենց գրասենյակներ և աշխատավայրեր,- ասում է PwC Արմենիայի հաճախորդների և շուկայի ղեկավար Ինգա Շահնազարովան։ - Շատ կարևոր է, որ բիզնեսի ղեկավարներն իրենց աշխատակիցների մտահոգությունը փարատելու նպատակով հաճախակի և թափանցիկ կերպով տեղեկացնեն նրանց այն մասին, թե ինչ քայլեր են կատարում նրանց ապահով, առողջ և աշխատունակ պահելու համար»:
Հատկանշական է, որ համեմատաբար քիչ են (18%) համաշխարհային ֆինանսական տնօրեններն ու ղեկավարները, որոնք նախատեսում են հետաձգել կամ չեղարկել թվային փոխակերպումների հետ կապված ներդրումները: Ոլորտների մակարդակով այս ցուցանիշը տատանվում է էներգիայի, կոմունալ ծառայությունների և ռեսուրսների 24%-ից մինչև տեխնոլոգիայի, լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ընդամենը 11%-ի միջև։ Այս ընդհանուր դժգոհությունը զարմանալի չէ, հաշվի առնելով, որ թվային փոխակերպումը մեծ և կարևոր դեր է կատարում ճգնաժամային արձագանքների մոբիլիզացված-կայունացնող-ռազմավարական հետագա շարունակական փուլերում, հատկապես երբ կազմակերպություններն արագացնում են ավտոմատացումը կամ տեղում աշխատելու այլ նոր եղանակները, նախատեսում են կոնտակտի հետագիծը ստուգելու տեխնոլոգիաներ՝ աշխատատեղի անվտանգությունն ապահովելու համար, և նպատակ ունեն ստեղծել ավելի ինտեգրված և տեխնիկապես զարգացած մատակարարվող ցանցեր:
PwC-ն ստեղծել է Check-In with Automatic Contact Tracing գործիքը, որը հնարավորություն է տալիս ընկերություններին արագ նույնականացնել և զգուշացնել այն աշխատողներին, որոնք, հնարավոր է, կոնտակտի մեջ են եղել աշխատավայրում գտնվող գործընկերոջ հետ, ում COVID-19-ի թեստի պատասխանը դրական է եղել:
«Քանի որ ավելի շատ ընկերություններ են վերաբացվել, ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են նոր իրականությունում և, համապատասխանաբար, կառավարում են իրենց սպասելիքները,- ասում է PwC Արմենիայի տնօրեն Ալեքսեյ Ռուսանովը։ - Մենք տեսնում ենք, որ շատ առաջնորդներ սկսում են ետ կանգնել ծախսերի նվազեցման կտրուկ միջոցառումներից, քանի որ վերջիններս հասկանում են, թե ինչպես կառավարել իրենց բիզնեսը նոր միջավայրում՝ հաշվի առնելով այս ճգնաժամից բխող գործառնական ռիսկերը»:
Հայաստանյան ֆինանսական տնօրենների և ղեկավարների
պատասխանները վերլուծելու սահմանափակումները
Ընթացիկ հետազոտության մեջ կիրառված մեթոդաբանությունը սահմանում է, որ որոշակի թվով հարցվածներ պետք է իրենց պատասխանները տրամադրեն յուրաքանչյուր տարածքից (ընդհանուր առմամբ, առնվազն 30): Քանի որ Հայաստանից ստացված պատասխանների թիվը ցածր է 30-ից, մենք ներկայացնում ենք հայաստանյան ֆինանսական տնօրենների և ղեկավարների տեղեկատվությունը՝ որպես նշում ու կարծիք և ոչ թե որպես վիճակագրորեն հավաստի տվյալ: Հարկ է նշել, որ եթե հարցվածների թիվն ավելի մեծ լիներ, կարող էին ստացվել այլ արդյունքներ: Բոլոր ստացված տվյալները հասանելի են՝ https://www.pwc.com/am/en/publications/pwc-covid-19-cfo-pulse-survey.html։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի COVID-19 համատեղ հետազոտության գլոբալ արդյունքներում ներկայացվում է 870 ֆինսական տնօրենների կարծիքը ավելի քան 24 երկրներից։