Եղեգնաձորում առաջին անգամ նորոգվում և վերակառուցվում է 1970-ականներին կառուցված երկու մանկապարտեզ, որոնց շահառու է հանդիսանում 120 երեխա:
Ընդհանուր երկու մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է 47 միլիոն 189 հազար ՀՀ դրամ՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով ներկայումս հիմքից կառուցվում է նոր դպրոց: Դպրոց հաճախելու է 432 աշակերտ: Դպրոցի կառուցման համար հատկացվել է 1 միլիարդ 170 միլիոն դրամ»,- հայտնել է Աղաջանյանը: