Հուլիսի 23-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ ուղղված հերթական խստացված ստուգայցը կատարել են ՀՀ Շիրակի մարզում։
Արթիկ և Գյումրի քաղաքների զբոսայգիներում, հրապարակներում, պատմության և մշակույթի հուշարձանների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել։
Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ հերթեր և կուտակումներ չեն գրանցվել, նկատվել են դիմակները ոչ ճիշտ կրելու դեպքեր։
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ՝ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, բաժանվել են դիմակներ, տրվել ցուցումներ բժշկական դիմակներ կրելու, առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու, 1.5 մ սոցիալական հեռավորություն պահպանելու վերաբերյալ։
Տեսչական մարմինը շարունակում է պարետատան որոշումներով սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում։