Հայկական բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառումով․
«Կրկին Ողջի գետ է լցվում հանքավայրերում, հանքուղիներում ու թափոնակույտերում ձևավորվող, ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ դեղնադարչնագույն հեղուկ զանգվածը։ Թթվային դրենաժը մետաղական հանքավայրերի ամենավտանգավոր և անկառավարելի ռիսկերից մեկն է»։