Մարս ուղարկած առաջին արհեստական արբանյակի 50-ամյակն աշխարհի գիտական էլիտան կնշի Հայաստանում: Հաջորդ տարի սեպտեմբերի 6-11-ը մեր երկրում առաջին անգամ կանցկացվի «Սթարմուս» համաշխարհային փառատոնը: Աստղաֆիզիկայից մինչև բիոտեխնոլոգիաներ, արհեստական բանականությունից մինչև մարդկության ապագա. Հայաստանում փառատոնն անցկացնել առաջարկել էր նախագահ Արմեն Սարգսյանը` ցյուրիխյան 5-րդ «Սթարմուսին»:
Ապագայի գիտությամբ զբաղվելը «Սթարմուսը» դարձնում է նորաձև՝ համաշխարհային հայտնի արվեստագետներին փառատոնում ներգրավելով: Նրանց կսպասենք նաև Հայաստանում:
Արդեն տիեզերական արդյունաբերությունը մեր երկրի առաջնահերթություններից է. հիշեցնում է Բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Տիեզերքն ուսումնասիրող ընկերությունները պետք է լիցենզիա ունենան և պետությունից կստանան հարկային արտոնություններ:
2021-ին՝ «Մարսի տարում», Նոբելյան մրցանակակիրների քննարկումներով ու դասախոսություններով հայկական «Սթարմուսը» կդառնա լավագույնը,- խոստանում է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:
Փառատոնի խորհրդի անդամ, այլմոլորակայինների քաղաքակրթությունն ուսումնասիրած աստղագետ Ջիլ Թարտերը, «Ըսթրոնըմի» ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը ևս անհամբեր սպասում են Հայաստան այցելությանը: Այստեղ Տաթև այցելել է խորհուրդ տալիս նաև փառատոնի խորհրդական շվեյցարացի աստղագետ Միշել Մայորը:
Մինչև հաջորդ տարի աստղաֆիզիկան ու երաժշտությունը միավորող փառատոնը հասնի Հայաստան, փառատոնի աստղային հնչյուններում Գարիկ Իսրայելյանի «Մեր ակուստիկ տիեզերքը» և «50 տարի մարդը տիեզերքում» դասախոսություններն են՝ Քուին Ռոք խմբից Բրայան Մեյի գործիքավորմամբ: