«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները Չինարի գյուղում հուլիսի 23-ին սկսել են հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի վրա արձակված և չպայթած արկերի և զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:
«Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։
Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։
Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։