ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին:
Մեկնաբանությունների համար 1lurer.am-ը դիմեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին: «Տեղյակ չեմ, թե ինչ պատճառով է Սերգեյ Բագրատյանը որոշել դուրս գալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից»,- ասաց Արման Աբովյանը՝ հավելելով, որ այդ մասին միայն Սերգեյ Բագրատյանը կարող է հայտնել:
Հիշեցնենք, այս տարվա փետրվարին էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: