Տավուշի սահմանամերձ Չինչին գյուղում այսօր առավոտյան եռյակ է ծնվել. եռյակի մայրը սահմանամերձ մեկ այլ գյուղում՝ Ներքին Կարմիրաղբյուրում մաթեմատիկայի ուսուցչուհի է:
«Բարի լուր: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար»,- նշված է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի ֆեյսբուքյան էջում: