Կառավարությունը հաստատեց ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Կառավարության նիստում թեկնածուն նշեց, որ որպես ՍԴ դատավոր՝ պետք է ապահովի ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը: «Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրողությունները՝ պետք է ապահովել ժողովրդավարության զարգացման գործում ՍԴ դերակատարությունը: Ժողովրդավարական արժեքները կատեգորիաներ չեն, դրանք էվոլյուցիա են ապրում, և ՍԴ-ն, հիմքում ունենալով անհատի իրավունքներն ու ազատությունները, պետք է գործի դրանց զուգահեռ՝ ապահովելով գործադիր, օրենսդիր, դատական իշխանության ներդաշնակ գործունեությունը»,- ասաց թեկնածուն:
Վարչապետը հաջողություն մաղթեց թեկնածուին ԱԺ քննարկումներում և ընտրվելուց հետո՝ նաև ՍԴ դատավորի կարգավիճակում:
Վահրամ Ավետիսյանի կենսագրությունը՝ այստեղ: