Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի դրությամբ կայացվել է 4682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
նույն օրվա դրությամբ իրականացվել է 54837 ստուգում, որից միայն 824-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: