ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով։
«Զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից ինչպես հեռախոսով, այնպես էլ համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՊՆ-ն հայտնում է, որ նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում զինվորների համար: Ձեռնպահ մնալով այդպիսի գործողություններից և հետևելով բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությանը՝ կնպաստենք բանակի հաջողություններին: