Ուղարկի՛ր նամակ, հայտնիր երախտագիտությունդ զինծառայողի ընտանիքին. «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային նվիրված նամականիշին կից կտրոնի հասույթը նվիրաբերվում է Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին՝
https://www.1000plus.am/hy/: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Հայփոստի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նանա Գնդոյանը:
«Մեր բաժանմունքներում նամակ ուղարկելիս կարող եք գործածել հենց այս գեղեցիկ նամականիշը՝ ի նպաստ մեր բանակի»,- գրել է նա: