Հուլիսի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 4000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3 հա, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 300 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 2000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 800 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, 4000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 4000 քմ, 4000 քմ, 5000 քմ, Քասախ գյուղում՝ 1000 քմ,
Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ 5 հա,
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: