Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության` 6, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի և թմրամիջոցի մաքսանենգության՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, բռնաբարության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, ինքնիրավչության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, փողերի լվացման և խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: