«Անվախ» դիրքի ուղղությամբ ևս մեկ հարձակման փորձ. Ադրբեջանի հատուկ ջոկատայինները, բացի կորուստներից, զինծառայողներ են թողել ծուղակում:
Հակառակորդը սադրանքի է դիմել նաև Լոս-Անջելեսում՝ հայկական ցույցի ժամանակ: Հայկական միասնական գործողությունների արդյունքում ադրբեջանցիները փախել են իրենց իսկ հյուպատոսարանի մոտից:
21-օրյա ժամկետն ավարտվեց: ԱԺ նախագահը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Առաջիկայում կընտրվեն 3 նոր դատավորներ։
Սահմանվել է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նոր նշաձող. վարչապետը հանդիպել է գործարարների հետ:
Օրվա կորոնաթվերը. առողջացել է 560 քաղաքացի: Մեկ օրում թեստավորվել է 1718 քաղաքացի, հաստատվել 439 նոր դեպք:
Մոտ 100 պետական ծառայություն` մեկ պատուհանի սկզբունքով: Երևանի կենտրոնում գործարկվեց հանրային ծառայությունների միասնական գրասենյակ: