Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտարարությունը գրել են հնացած ավանդույթների բոլոր կանոններին համաձայն, ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ նշում է ուկրաինացի միջազգայնագետ Իլիա Կուսան:
Ըստ Կուսայի՝ սա պարզապես կատարողի էկցեսս է միջին բյուրոկրատիայի մակարդակում:
«Սա մեզ համար արդեն սովորական իրավիճակ է, երբ նրանք ինչ-որ գործողություններ են կատարում, դա հանգեցնում է բացասական հետևանքների, որից հետո նրանք փորձում են հնարավորինս շտկել ստեղծված իրավիճակը»:
Փորձագետը Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ որևէ պետական քաղաքականության դրսևորում չի տեսնում:
Կուսան կարծում է, որ պաշտոնական Կիևի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում 1990-ականներից ի վեր փաստացի չի փոխվել: «Ինչպիսին այն եղել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի սկզբից, այդպես էլ մնում է: Ուկրաինան հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման և բոլոր ստորագրված արձանագրությունների կատարման, զինադադարի պահպանման դիրքերից»:
Այնուամենայնիվ, միջազգայնագետը այս ամենի մեջ խնդիր է տեսնում: «ԱԳն-ն հայտարարություն է գրել հին ձևանմուշների և պարադիգմների համաձայն, ամբողջությամբ չի փորձել հասկանալ, թե որտեղ է տեղի ունենում հակամարտությունը և ինչու: Ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ խոսքը Ադրբեջան-Հայաստան սահմանային լարվածության մասին է, այլ ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության:
Այդ արտահայտությունը ոչինչ չէր կրում իր մեջ, բայց հայկական կողմի համար այն զգացմունքային է: Մանավանդ որ մենք ունենք մեծ և շատ հզոր հայկական համայնք»,- շեշտում է Կուսան զարմացած. ինչո՞ւ անիմաստ փչացնել հարաբերությունները:
Պարբերականը հիշեցնում է, որ իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են արդեն հայտնել ժողովրդական պատգամավորներ Դարյա Վոլոդինան, Անտոն Պոլյակովը և Օլեգ Վոլոշինը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ուկրաինայի հայերի միությունը:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, չնայած նոր էսկալացիան նախաձեռնել է հենց Ադրբեջանը և Ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: