ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնն այսօր կասեցրել է 8 տնտեսավարողի գործունեություն, որից 3-ի գործունեության ծավալումը՝ 48 ժամով։
Վերջիններս են «Անյա Թումանյան», «Կարինե Մելքոնյան», «Ալետա Կարապետյան» ԱՁ-ները։
Իսկ Երևանում ժամանակավորապես կասեցման ենթարկված տնտեսավարողների թվում էր նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկը, որը, կասեցված լինելով հանդերձ, շարունակել է գործել։
Հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահելով տնտեսավարողի գործունեությանը՝ ԱԱՏՄ մասնագետներն այդ մասին հրատապ կերպով տեղեկացրել են ոստիկանությանը, որի կողմից կազմվել է արձանագրություն․ պարետի որոշման չկատարումը ենթադրում է տուգանքի նշանակում։