Հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը, «Թուրքական հոսք» գազատարը նորից կփակվի վերանորոգման համար: Մեկ ամսվա ընթացքում դա երկրորդ անգամ է տեղի ունենում: Նախորդ ծրագրային սպասարկումը տևեց հունիսի 23-29-ը՝ հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով թուրքական Botas-ին:
Գազատարի փակման պաշտոնական պատճառն այս անգամ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն են. անցած ամիս փակեց «Գազպրոմը»:
Դեռևս մայիսին, նման պատճառներով, փակվեց դեպի Թուրքիա երկրորդ գազատարը՝ «Երկնագույն հոսքը»: Ինչպես պարզել է Reuters-ը, հուլիսի կեսերին, չնայած վերանորոգման ավարտին, խողովակը դատարկ էր, քանի որ թուրք սպառողները չէին պատվիրել նույնիսկ մեկ խորանարդ մետր գազ: Արդյունքում, մեկ շաբաթից ռուսական գազի մատակարարումը Թուրքիա, որը նախկինում «Գազպրոմի» երկրորդ գնորդն էր, կարող է ամբողջությամբ կանգ առնել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտին Թուրքիան 7 անգամ կրճատել է ռուսական գազի սպառումը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2018-ի մարտին՝ 14 անգամ: Այդ ամիս «Երկնագույն հոսքն» ու «Թուրքական հոսքը» միասին գործել են ընդամենը 10 տոկոս հզորությամբ:
Ենթադրվում է, որ պատճառը հանրապետության անցումն է ադրբեջանական գազին՝ չնայած «Թուրքական հոսքի» գործարկմանն ու հեղուկացված բնական գազի արժեքի նվազմանը: