ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անդրադարձել է սնանկության գործերով երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն՝ հայտարարելով, թե դա վեթինգի շրջանակում չի իրականացվում։
«Ոչ, սա քրեական հետապնդում է սկսվել դատավորների նկատմամբ։ Իհարկե, որևէ կապ չունի վեթինգի գործընթացի հետ։ Իհարկե, չի բացառում մեկը մյուսին, օրինակ՝ վեթինգի որոշ գործիքակազմի դեպքում կարող է հայտնաբերվել հանցագործության մասին վկայող հատկանիշ, և դա, բնականաբար, կարող է դառնալ քրեական հետապնդման հիմք։ Բայց քրեական հետապնդումը որևէ պարագայում վեթինգի շրջանակում չի տեղավորվում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բադասյանը: