Հուլիսի 14-ին բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ հուլիսի 3-ին, ժամը 5.30-ի սահմաններում, գողացել են մասնաճյուղի շենքի պատին ամրացված՝ բանկին պատկանող բենզինային գեներատորը:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք են տվել հաղորդումից 3 օր անց: Հուլիսի 17-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման է ենթարկվել Երևանի 44-ամյա մի բնակիչ:
Նա խոստովանել է կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: