Այս շտապօգնության մեքենաները կանչեր են իրականացնելու գյուղական, դժվարանցանելի վայրերում, ինչը նրանց անփոխարինելի է դարձնում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով մարզերին 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաների` մարզերին բաշխելու տեղեկատվությանը:
«Ի դեպ` այս մոդելի (բարձր տանիքով և հագեցվածությամբ) ՈՒԱԶ մեքենաներ կարծես թե առաջին անգամ են նման խմբաքանակով գնվում պետության կարիքների համար։
Եվս 20 նման մեքենա էլ գնվել է մեր հակահամաճարակային ծառայության համար՝ գյուղական բնակավայրերում և բնակավայրերից դուրս (վարակիչ հիվանդությունների բնական օջախներում) աշխատելու համար. դրանք նույնպես շուտով երկրում կլինեն։ Առողջապահական համակարգի նման հագեցում մեր երկիրը վաղուց չէր տեսել»,- գրել է Թորոսյանը։