Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15 միլիոնը: Ներկա պահին կա 15,098,721 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 619 593, ապաքինվել է 9,116,242 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 4,028,569 մարդ, մահացել է 144 953 հիվանդ, ապաքինվել՝ 1,886,583-ը:
Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 2,166,532 վարակված, մահացածների թիվը 81 597 է, ապաքինվել է 1,465,970 մարդ:
Երրորդը Հնդկաստանն է՝ 1,194,085 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 28 770 է, ապաքինվել է 753 050 մարդ:
Հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Պերուն, Մեքսիկան, Չիլին, Իսպանիան, Մեծ Բրիտանիան: