«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»,- գրել է հայտնի ռոք երաժիշտ, SOAD հանրահայտ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում։
Երաժիշտը նշում է՝ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։ Բացի դրանից՝ ԱՄՆ ՊՆ-ն 2018 և 2019 թվականներին Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնոթյուն է տրամադրել, որը յուրացվել է և օգտագործվել ոչ նպատակային՝ տարածաշրջանային պատերազմներ հրահրելու, այդ թվում՝ Հայաստան ներխուժելու փորձերի վրա։
Սերժ Թանկյանը կոչ է անում դադարեցնել Պաշտպանության նախարարության և Միջազգային զարգացման գործակալության կողմից Ադրբեջանի ֆինանսավորումը և միանալ միջնորդագրին։