Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում, և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- տեղեկացրել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում էլ այս մասին նշված է. «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները: Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքների ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել դրանք եւ չէր վիճարկել դրանց սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքների ստորագրման լիազորությունը փոխանցվել էր ԱԺ նախագահին»: