ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով.
«Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական գործիքներ:
Պահպանեք զգոնություն և հիշեք, որ դիմակ կրելով, դուք առաջին հերթին պաշտպանում եք ձեր հարազատներին»: