«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, սփյուռքում գործող կուսակցություններին և կազմակերպություններին, անհատներին՝ իրենց ողջ ներուժն ուղղել հիմնադրամի «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավին:
Դրամահավաքի շրջանակներում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների՝ ամենահրատապ անհրաժեշտություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրներին։