ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել:
«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքի, հոգատար վերաբերմունքի համար:
Այս դժվարին փորձության միջով անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»,- հայտնել է առողջապահության նախարարի խոսնակը: