Անձնագրային, թե զագսի հարցով, կամ օրինակ սոցապ ծառայությունից օգտվելու համար քաղաքացին այլևս այս կառույցից մեկ այլ գնալու խնդիր չի ունենա: Վազգեն Սարգսյան 3 հասցեում արդեն գործում է հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով 97 պետական ծառայություն է մատուցվում:
13 պատուհանից երեքը՝ ՔԿԱԳ գործակալությանն են, մեկական պատուհան էլ ունեն Ազգային արխիվը, Թաղման բյուրոն, Միգրացիոն ծառայությունը, Կադաստրը, ՊԵԿ-ը, Սոցիալական ապահովության ծառայությունը, Իրավաբանական անձանց ռեգիստը։ Նախարար Բադասյանն ասում է՝ գրասենյակում շուտով կապահովվի նաև նոտարի ներկայությունը։
Կենտրոն եկած քաղաքացին մեքենան կայանելու խնդիր էլ չի ունենա։ Նախարարությունների շենքի բակի մի հատվածը ձևափոխվել, տրամադրվել է այս նպատակով։ Առաջին 20 րոպեն անվճար է, իսկ հետո` ժամը 300 դրամով։
Նախարարը նաև տեղեկացրեց՝ շուտով մոտակայքում կբացվի նաեւ Անձնագրերի և վիզաների վարչության սպասարկման կենտրոնը։ Այսպիսով` փոքր կենտրոնում կողք կողքի քաղաքացու համար հասանելի կլինեն բոլոր պետական ծառայությունները։