Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կայքում արգելվում է հռետորական, ծաղրանք պարունակող գրառումներ, ցանկացած տիպի հայհոյանքներ, վիրավորանքներ պարունակող մեկնաբանություններ անելը: Անհարգալից և անձնական բնույթի վիրավորանք պարունակող մեկնաբանությունները ջնջվելու են: Անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքում այդ օգտվողները հեռացվելու են»։