Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ կասեցվել են սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի լիազորությունները:
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 165-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ:
ԲԴԽ մեկ այլ որոշմամբ՝ կասեցվել են սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի լիազորությունները:
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 165-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ: