Մ2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածում՝ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ, մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները՝ տեղեկացնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունից։
Կապալառու կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում կատարելու է հողային աշխատանքներ, գաբիոնների, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի (C1 տիպի ազդանշանային սյուների և արգելափակոցների), երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում: Հիմնանորոգումը մեկնարկել է հունիս ամսին, աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 180 օրվա ընթացքում:
Հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 615 միլիոն դրամ։