Սիրիայում հուլիսի 19-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով՝ օրենսդիր մարմնում երեք հայ պատգամավոր կլինի՝ հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Ըստ նախնական տվյալների՝ խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Հալեպից Ժիրայր Ռեիսյանը և Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ Նորա Արիսյանը։
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան այսօր: